Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ համահեղինակներ բժիշկ-ռեանիմատոլոգ, սրտաբան, «Փիրուզյան» բժշկական կենտրոնի հիմնադիր Արմեն Փիրուզյանի և մանկաբույժ, ընտանեկան բժիշկ, բժիշկ-գենետիկ Գոհար Շահսուվարյանի «Բժշկական բացահայտումների ներկապնակ» գրքի շնորհանդեսը։
Բացման խոսքով հանդես եկավ Գոհար Շահսուվարյանը։
Հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը, Հայ-ռուսական /սլավոնական/ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը, բժիշկ, հոգեբույժ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանը բարձր գնահատեցին գրքի բովանդակային-գործնական արժեքը հայ իրականության մեջ։
Միջոցառման ավարտին Արմեն Փիրուզյանը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը և երախտագիտության խոսք հղեց բոլոր աջակիցներին։
Հանդիսությունը վարեց և «Բժշկական բացահայտումների ներկապնակ» գրքի արժեքային բաղադրիչները մեկնաբանեց գրադարանավար, մատենագետ, գրքագետ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են