Հայ ժողովուրդը վերընձյուղվել գիտի


    Բարեշնորհ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի յուրօրինակ նվերը՝ գիրք-երգարան-ձայներիզը, համալրեց Իսահակյան գրադարանի գրքային ֆոնդը: Ասես զուգադիպություն էր. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի խնկարկման օրը ազգային երգն ու գիրը նորից ու նորից բալասանի և վերածնության խորհրդանիշ եղան: Պիտի գա օրը, և Հայաստանը պիտի դառնա մեր հույսի օրրան երկիր դրախտավայրը:
Այս գիրք-երգարան-ձայներիզի մեջ հավաքագրված են հայ ժողովրդի կողմից ստեղծված և մեզ հասած, երբեմն ոչ ամբողջական երգեր, պարերգեր և մեղեդիներ: Նորովի մոտեցման, մշակման, խմբագրման, կատարման և ավանդականի մատուցման արդյունքում ունենք սկզբնաղբյուրները պահպանած և նոտագրմամբ կյանքի կոչված մի նոր Մատյան: Այն ներկայացվում է Գաթա Բենդ խմբի յուրօրինակ կատարմամբ՝ կենդանի նվագարանների և ժամանակակից գործիքավորման համադրմամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են