Շիրակցի բանաստեղծ Սամվել Մարգարյանի «Հին Հռոմի հայ հերոսը», «Մեծ Հայք», «Տիեզերական սեր»,«Մեր ժամանակների մարդը» գրքերի շնորհանդես


    Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ շիրակցի բանաստեղծ Սամվել Մարգարյանի «Հին Հռոմի հայ հերոսը», «Մեծ Հայք», «Տիեզերական սեր»,«Մեր ժամանակների մարդը» գրքերի շնորհանդեսը։
Սամվել Մարգարյանը երեսունհինգ գրքերի հեղինակ է։ Նրա գրական ձիրքի, ազգային արմատների պատմագեղարվեստական գիտակցության և մարդկային արժանիքների մասին ջերմ և հոգեբուխ խոսք ասացին բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը, բանաստեղծ, հրատարակիչ Վան Արյանը, պատմաբան, բանաստեղծ, լրագրող Արմեն Կարապետյանը, բանաստեղծ Ստեփան Միքայելյանը, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը, պատմաբան Մարտին Մանուկյանը, իրավաբան Մարտին Թադևոսյանը, <<Անիտուր>> տուրիստական կազմակերպության տնօրեն Վոլոդյա Առուշանյանը։
Բանաստեղծուհի, վրացագետ, հասարակական գործիչ Նինո Սպանդերաշվիլին բարձր գնահատեց Սամվել Մարգարյանի կարևոր դերը հայ և վրացի ժողովուրդների բարեկամության և գրական կապերի զարգացման գործընթացում։
Ջերմ շնորհավորանքի և բարձր գնահատանքի խոսք հղեցին Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարը, ՀՀ նորարարության և ձեռներեցության Ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանը, բանաստեղծուհի Նարինե Ավագյանը։ Մոսկվայաբնակ երգչուհի Էլվիրա Մարգարյանը հանդես եկավ երաժշտական հուզիչ կատարմամբ։
Միջոցառումը վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։
Միջոցառման ավարտին Սամվել Մարգարյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց բոլոր կազմակերպիչներին, մասնակիցներին և Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի ողջ աշխատակազմին ու ղեկավարությանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են