Դասախոսություն


    Բանախոս՝ գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյան
Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրական-մշակութային հերթական միջոցառումը․ կազմակերպվել էր «Հակոբ Մնձուրի-135» խորագրով դասախոսություն, որը վարեց գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը։ Բանախոսը փաստավավերագրական խորքային մեկնումներով անդրադարձավ գրականության և ժամանակի, արևմտահայերենի և արևմտահայ գրականության արծարծումներին, հայ և եվրոպական գրականության արժեքավոր զուգահեռներին։
Երվանդ Տեր-Խաչատրյանը հետաքրքիր շեշտադրումներով ներկայացրեց Հակոբ Մնձուրու ողբերգական ճակատագիրը, առանձնահատուկ գրականությունը և բացառիկ գրելաոճը։
Բանախոսը բարձր գնահատեց Հակոբ Մնձուրու գրականության պատմագեղարվեստական արժեքը պատմական Երզնկայի կյանքի համայնապատկերում և գյուղաշխարհի առօրյայում առկա «բանաստեղծության» հոգեբուխ բացահայտումի արվեստում։ Գրադարանի ընթերցողների, հյուրերի և աշխատակիցների համար բացահայտվեցին հայ տաղանդավոր գրողի ողբերգական պատումի և դրամատիկ ժամանակաշրջանի համայնապատկերի ինքնատիպ նրբածալերը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են