Տեղի ունեցավ<<Ճանաչենք մեր Հայրենիքը>>էլ.խաղ-մրցույթի I-ին փուլը


    Մարտի 4-ին Ավ. Իսահակյանի ԿԳ-ի դահլիճում, <<Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ>> ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ <<Ճանաչենք մեր Հայրենիքը – Հայկ Նահապետից մինչև Արցախ >> էլեկտրոնային խաղ-մրցույթի առաջին փուլը, որին մասնակցում էին Նոր Նորքի ԿԳ-ի - <<Պատանի պատմագետներ>>, թիվ 36 գրադարան մասնաճյուղի <<Մովսես Խորենացի >> , թիվ 21 գ/մ –ի <<Վահագն>>, թիվ 27 գ/մ –ի <<Օլիմպոս>>, թիվ 28 գ/մ-ի <<Ուրարտու>> և Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնի <<Մեսրոպ Մաշտոց>> թիմերը: Բացման խոսքով հանդես եկավ և մասնակիցներին ողջունեց <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը: Հանձնաժողովի նախագահն էր Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, հանձնաժողովի անդամներն էին բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանը և Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի <<Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների >> բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը: Եզրափակիչ փուլ դուրս եկան Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնի <<Մեսրոպ Մաշտոց>> և թիվ 28գ/մ-ի <<Ուրարտու>> թիմերը, իսկ Նոր Նորքի ԿԳ-ի <<Պատանի պատմագետներ>>, թիվ 36 գ/մ-ի <<Մովսես Խորենացի >> , թիվ 21 գ/մ –ի <<Վահագն>>, թիվ 27 գ/մ –ի <<Օլիմպոս>>, թիմերը ստացան մասնակցության հավաստագրեր: Խաղ-մրցույթը վարում էր դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են