Անժելա Տերյանի «Պատմություն Արարատ երկրի» գրքի շնորհանդես


    Մայիսի 7-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ պատմաբան Անժելա Տերյանի «Պատմություն Արարատ երկրի» գրքի /մ․թ․ա․ IV-I հազարամյակներ/ շնորհանդեսը: Հեղինակի անցած գրական ուղին ներկայացրեց և ողջույնի խոսքով հանդես եկավ բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանը: Հաջորդիվ, գրքում տեղ գտած թեմաների շուրջ խոսեց հեղինակը: Հենվելով Առաջավոր Ասիայի, մասնավորապես Միջագետքի հնագույն գրավոր աղբյուրների վկայությունների և հնագիտական նոր տվյալների վրա, հեղինակը նորովի է մեկնաբանում Հայոց պատմության հնագույն ժամանակաշրջանի շատ հարցեր, այդ թվում՝ հայ-արմենների ծագման, հայոց հնագույն պետությունների կազմավորման, հայկական մշակույթի ծագման ու տարածման և այլ հարցեր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են