ՀՀ-ում Հունաստանի դեսպանի այցը Ավ. Իսահակյանի գրադարան


    Փետրվարի 25-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ էր այցելել ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Թագիսը՝ դեսպանատան աշխատակիցների հետ: Այցելության նպատակը ԿԳ-ի աշխատանքների հետ ծանոթանալն էր և մշակութային հետագա համագործակցության ծրագրերի քննարկումը: Դեսպան պարոն Թագիսը շրջայց կատարեց ԿԳ-ի բաժիններ, հատկապես հետաքրքրվեց <<Ֆրանկոֆոնիայի կենտրոն>> բաժնի ծրագրերով, քանի որ Հունաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետություն է: <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանի հետ քննարկվեցին հետագա համագործակցության ծրագրերը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են