Փետրվարի 19-ին, <<Գրադարանը նվիրում է>> ծրագրի շրջանակներում, Իսահակյան գրադարանը իր հարկի ներքո ընդունեց Երևանի թիվ 186 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտներին: Աշակերտները շրջեցին գրադարնում, ծանոթացան բաժիններին, ապա հյուրընկալվեցին մանկական գրականության բաժնում, ուր նրանց սպասում էին բազմաթիվ անակնկալներ: Դերասանուհի Գայանե Սամվելյանը երեխաներին տեղեկացրեց, որ այդ օրը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Այնուհետև աշակերտների համար դերասանուհի Գայանե Սամվելյանը ընթերցեց Հոցվհաննես Թումանյանի հեքիաթներից: Հեքիաթները մեծ ոգևորությամբ ունկնդրելուց հետո նրանք դիտեցին Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված մուլտֆիլմեր, ապա մեծ բանաստեղծին նվիրված տեսաֆիլմ: Աշակերտների ոգևորությունն էլ ավելի մեծացավ, երբ գրադարանի տնօրինության կողմից նրանց հանձնվեին նվերներ ՝ գրքի տեսքով; Ուսուցչուհին շնորհակալություն հայտնեց և փաստեց, որ <<… թե՛ աշակերտները և թե՛ նրանց ծնողները անմոռանալի օր անցկացրին գրադարանում>>:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են