<<ՋՐՀՈՐԻ ՄՈՏ>> ֆիլմի ցուցադրությունը


   2014թ-ի Սեպտեմբերի 27-ին Ավ. Իսահակյանի անվ. ԿԳ-ում՝ << Հետադարձ հայացք 100 տարի անց >> խորագիրը կրող ծրագրի շրջանակներում, կազմակերպվել էր <<Ջրհորի մոտ>> ֆիլմի ցուցադրությունը, որի ժամանակ հանդիսատեսի շարքերում էին նաև Մխիթար Հերացու անվան թ. 30 ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները: Հյուրերին ողջունեց ԿԳ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը: Ֆիլմը ներկայացրեց կինոգետ, գրող, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանը: Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ ակտիվ քննարկում, որի ընթացքում հանդիսատեսի հարցերին պատասխանեց Սերգեյ Գալստյանը: Շնորհակալական խոսքով հանդես եկավ Մ. Հերացու անվան դպրոցի ներկայացուցիչը, ով փաստեց միջոցառման դաստիարակչական նշանակությունը և ցանկություն հայտնից մոտ ապագայում կրկին հյուրընկալվել Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական Գրադարանում: Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ շրջայց գրադարանում և ծանոթություն գրադարանի բաժինների հետ, որն իրականացրեցին ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը և մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի գրադարանավար Վեներա Թորոսյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են