<<Ճանաչենք մեր մեծերին>> խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը


   Այսօր՝ դեկտեմբերի 5-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական Գրադարանի դահլիճում տեղի ունեցավ <<Ճանաչենք մեր մեծերին- Հայ տպագրության պատմություն. Ոսկան Երևանցի-400>> խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը: Եզրափակչին մասնակցելու իրավուն էին նվաճել տեխնիկական գրականության բաժնի <<Գրքամոլ>>, թիվ 27 գ/մ-ի <<Մաշտոց>> և 36 գ/մ-ի <<Աստղիկ >> թիմերը: Լարված պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց թիվ 27 գ/մ-ի <<Մաշտոց>> թիմը: Հաղթող թիմի մասնակիցները պարգևատրվեցին գրքերով և շնորհակալագրերով, իսկ մյուս մասնակիցները հավաստագրերով: Խաղը վարում էր դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են