«Ճանաչենք մեր մեծերին- Համո Սահյան-100» հաղթողները


   Նոյեմբերի 20-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի «Ճանաչենք մեր մեծերին- Համո Սահյան-100» խաղ մրցույթի հաղթողների համար ՝ ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանի գլխավորությամբ, էքսկուրսիա էր կազմակերպվել «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի»ինստիտուտ- թանգարան: Երեխաներին տեղեկատվական և հոգևոր մեծ բավականություն պատճառեցին հայ մշակույթի ներկայացուցիչների մասին թանգարանում ներկայացված եզակի ցուցադրությունները, որոնք կենդանանում էին նրանց կյանքի և գործունեության հետաքրքիր դրվագների պատմությունների միջոցով: Այս հանդիպումը գրադարան-թանգարան համագործակցության կարևոր դրսևորում է,որը միտված է երեխաների բազմակողմանի դաստիարակությանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են