Երևանի Ն. Գոգոլի անվան աշակերտների այցը Ավ. Իսահակյանի անվան ԿԳ


   Նոյեմբերի 21-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի հյուրերն էին Երևանի Ն. Գոգոլի անվան թ.35 դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները: Ի սկզբանե նրանք հյուրընկալվեցին գրադարանի <<Ամերիկյան կենտրոն>>բաժնում , որտեղ ականատես եղան, թե ինչպես որևէ առարկա պատրաստելու համար ինչպիսի հանձնարարություն է տրվում եռաչափ տպիչին: Երեխաների համար այն անակնկալ նորարություն էր և նրանք մեծ ոգևորությամբ հետևում էին տպիչի աշխատանքին:Այնուհետև նրանք տեղափոխվեցին <<Մանկական գրականության բաժին>>, ուր նրանց դիմավորեց դերասանուհի,հեքիաթասաց Գայանե Սամվելյանը, ով ողջունելով գրադարանի նոր փոքրիկ ընթերցողներին , հեքիաթ ընթերցեց նրանց համար, գրքեր նվիրեց, այն ակնկալիքով, որ գրադարանը և գրքերը կդառնան երեխաների լավագույն բարեկամները: Այստեղ նրանց սպասում էր մեկ այլ անակնկալ ևս : <<Վերականգնենք հայկական ժողովրդական խաղերը>> ծրագրի շրջանակներում<< Հասարակական կապերի և միջոցառումների բաժնի>> վարիչ Մարինե Ղազարյանը անցկացրեց <<Հանելուկախաղ>>: Բացի այդ, նրանք ստացան նաև հանձնարարություն ինքնուրույն հանդես գալ բանահավաքի դերում և տատիկ-պապիկներից իմանալ և գրառել իրենց մանկության խաղերը: Բայց սա դեռ ամենը չէր: <<Ամերիկյան կենտրոն>> բաժնի վարիչ Լիլիթ Խլոպուզյանը նրանց առաջնորդեց գրադարանի դահլիճ, ուր երեխաները X-Box համակարգչային խաղեր խաղացին: Այս ընթացքում եռաչափ տպիչը կատարել էր երեխաների հանձնարարությունը՝ պատրաստելով տարբեր առարկաներ, որոնք երեխաները տարան իրենց հետ: Աննկարագրելի էր փոքրիկների ոգևորությունը և նրանք մեծ դժվությամբ հրաժեշտ տվեցին գրադարանին՝ անհամբեր սպասելով հաջորդ այցին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են