<<Ճանաչենք մեր մեծերին-Համո Սահյան-100>> խաղ-մրցույթ


   Նոյեմբերի 14-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում տեղի ունեցավ <<Ճանաչենք մեր մեծերին-Համո Սահյան-100>> խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը, որը վարում էր ասմունքող,դերասանուհի Գայանե Սամվելյանը: Մրցույթին մասնակցում էին ԿԳ-ի <<ՈԻսմունք>>, թիվ 15 գրադարան մասնաճյուղի <<Առագաստ>> և թիվ 29 գ/մ-ի <<Լորագետ>> թիմերը: <<Ճանաչենք մեր մեծերին-Համո Սահյան-100>> խաղ-մրցույթի հանձնաժողովի նախագահն էր Հայ-ռուսական/սլավոնական/ համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ, հարցաշարի հեղինակ Մարգարիտ Խաչատրյանը, հանձնաժողովի կազմում էին բանաստեղծի որդին՝ Նաիրի Սահյանը, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, լրագրող,<< Իրիկանահացի հրավեր>> գրական օրացույցի համահեղինակ Շուշանիկ Սահակյանը և Հ.Կոջոյանի անվան կրթահամալիրի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Շահինյանը: Խաղ-մրցույթի պատվավոր հյուրերից էին գրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանը, կանանց հանրապետական խորհրդի Էրեբունի տարածքի նախագահ Երանուհի Կարապետյանը, Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցի տնօրեն Նելլի Երիցյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Գագիկ Վարդանյանը և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օգնական Սպարտակ Ամիրյանը: <<Ճանաչենք մեր մեծերին-Համո Սահյան-100>> խաղ-մրցույթը սկսվեց գրադարանի <<Հասարակական կապերի և միջոցառումների բաժնի>> կողմից պատրաստված՝ Համո Սահյանին նվիրված տեսանյութով: Իսկ մրցույթի ավարտից հետո հանդիսատեսը դիտեց Հովհաննես Պապիկյանի <<Իրիկնահաց>> ֆիլմը՝ նույնպես նվիրված Համո Սահյանին: Մրցույթի արդյունքները ավելի քան գոհացնող էին: Սահյանասեր պատանիներից յուրաքանչյուրն իր պարտքն էր համարում լավագույնս ներկայացնել Մեծ գրողին ու նրա ստեղծագործությունները: Արդյունքում գրանցվեց անզիջում պայքար և հանձնաժողովը որոշեց բոլոր երեք թիմերին հաղթող ճանաչել: ԿԳ-ի <<ՈԻսմունք>>, թիվ 15 գ/մ-ի <<Առագաստ>> և թիվ 29 գ/մ-ի <<Լորագետ>> թիմերը ստացան պատվոգրեր և նվերներ՝ գրադարանի, Նաիրի Սահյանի և <<Իրիկանհացի հրավեր>>-ի հեղինակներ Հովհաննես Պապիկյանի և Շուշանիկ Սահակյանի կողմից:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են