Շրջայց Իսահակյան գրադարանում


    Հոկտեմների 30-ին՝ Ավ. Իսահակյանի ծննդյան օրը, Ավ. Իսահակյանի գրադարանի մանկական բաժնում հյուրընկալվել էին Երևանի Ավ. Իսահակյանի №16 դպրոցի 6-րդ դասարանի սաները: Աշակերտները դիտեցին մեծն վարպետին նվիրված տեսաֆիլմ, ներկայացրեցին նրա ստեղծագործություններից հատվածներ, մեծ հետաքրքրությամբ խաղացին ԿԳ-ի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Մարինե Ղազարյանի կողմից մշակված <<Առածանի>> հայկական ժողովրդական խաղը, որն անցկացրեց վերոհիշյալ բաժնի աշխատակից Նելլի Խաչատրյանը: Այցի վերջում երեխաների համար փոքրիկ էքսկուրսիա կազմակերպվեց գրադարանում, որի միջոցով նրանք ծանոթացան գրադարանի կառուցվածքին ու գործունեությանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են