<<Ճանաչենք մեր մեծերին-Հովհաննես Շիրազ-100>> խաղ-մրցույթ


   Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում տեղի ունեցավ <<Ճանաչենք մեր մեծերին-Հովհաննես Շիրազ-100>> խաղ-մրցույթի առաջին փուլը: Մրցույթին մասնակցում էին ԿԳ-ի մանկական գրականության բաժնի ‹‹ՈՒՍՄՈՒՆՔ ››, թիվ 15 գ/մ-ի ‹‹ՄԱՍԻՍ››, թիվ 27 գ/մ-ի ‹‹ՇԻՐԱԶ››, թիվ 29 գ/մ-ի ‹‹ԱՐՄԵՆՆԵՐ››, թիվ 36գ/մ- ի ‹‹ՇԻՐԱԿ›› թիմերը: Հանձնաժողովի նախագահն էր բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանը, անդամներն էին բանաստեղծ, արձակագիր, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Գոհար Գալստյանը, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը: Խաղ-մրցույթն անցկացնում էր դերասանուհի Գայանե Սամվելյանը: Մրցույթում հաղթեց թիվ 15գ/կ-ի <<Մասիս>> թիմը, որն անցավ եզրափակիչ փուլ: Մյուս բոլոր թիմերը մասնակցության համար ստացան հավաստագրեր: Այսպիսի խաղ-մրցույթների կազմակերպմամբ գրադարանը ընթերցողներին ծանոթացնում է մեր գրականության մեծերի կյանքին ու ստեղծագործական գործունեությանը՝ նրանց իսկ անմիջական մասնակցությամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են