Չարենցավանի <<Հեքիաթ>> մանկապարտեզի սաները Իսահակյան գրադարանում


   Հոկտեմբերի 24-ին, Ավ. Իսահակյան ԿԳ-ի մանկական գրականության բաժնում հյուրընկալվել էին Չարենցավանի <<Հեքիաթ>> մանկապարտեզի սաները: Մանկական գրականության բաժնի գրադարանավար Աստղիկ Սարգսյանը նրանց համար ընթերցեց Գ. Մանուկյանի <<Տերևը>> հեքիաթը: Երեխաները մեծ հաճույքով գուշակեցին հանելուկներ, վերհիշեցին առածներ և ասացվածքներ, ապա դիտեցին << Վիշապագորգի գաղտնիքը>> մուլտֆիլմը: Հրաժեշտից առաջ նրանք գրադարանի կողմից նվեր ստացան գրքեր: Ոգևորված փոքրիկները ցանկություն հայտնեցին կրկին անգամ հյուրընկալվել գրադարանում:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են