<< Նռան հատիկ>> մանկապատանեկան թատերական փառատոնի առաջին օրը


   Հոկտեմբերի 20-ին Անանիա Շիրակացու անվան ճեմարանի դահլիճը լի էր մանուկ և պատանի հանդիսատեսներով: << Նռան հատիկ>> ամենամյա հանրապետական մանկապատանեկան թատերական 14-րդ փառատոնի բացման արարողությունն էր: Փառատոնի բացմանը ներկա էին <<Նախաբեմ>> կրթամշակության ասոցիացիայի պատվավոր նախագահ Երվանդ Մանարյանը, , <<Նռան հատիկ>> մանկապատանեկան թատերական փառատոնի նախագահ Արուսյակ Մանթաշյանը, <<Նռան հատիկ>> մանկապատանեկան թատերական փառատոնի պատվավոր նախագահ Հասմիկ Կարապետյանը, <<Նախաբեմ>> կրթամշակութային ասոցիացիայի նախագահ Գարիկ Ղազարյանը, <<Նախաբեմ>> կրթամշակութային ասոցիացիայի վարչության անդամ Գևորգ Բաբախանյանը, կազմկոմիտեի անդամ Մարինե Ղազարյանը: Բացումն իր խոսքով ազդարարեց Գարիկ Ղազարյանը, ով նշեց, որ չնայած բոլոր դժվարություններին՝ որոշում կայացվեց չխախտել ավանդույթը և այս տարի ևս անցկացնել փառատոնը: Որոշումն արդարացված էր, քանզի այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել 20 խմբեր՝ Հայաստանի ամբողջ տարածքից: Գարիկ Ղազարյանի խոսքը շարունակեց Հասմիկ Կարապետյանը, ով պատմեց այդ օրը իր հետ պատահած հետաքրքիր դիպվածը: Տաքսի մեքենայի վարորդը նրան և աշխատակիցներին էր նվիրել իր այգու նռները՝ տեղյակ չլինելով, որ իր ուղևորներին տանում է << Նռան հատիկ>> փառատոն: Իսկապես, ոչինչ պատահական չի լինում… Փառատոնի բացումը վստահված էր Ան. Շիրակացու անվան ճեմարանի թատերական ստուդիային: Երիտասարդ դերասանները ներկայացրին Դ. Ֆոնվիզինի <<Տհասը>> կոմեդիան: Խմբի գեղարվեստական ղեկավարն է Գարիկ Ղազարյանը: Այդ օրվա երկրորդ ներկայացումը Ավ. Իսահակյանի անվան գրադարանի <<Իսահակյան>> թատերախմբինն էր : <<Խաղում ենք Թումանյան>> ներկայացումը / խմբի գեղարվեստական ղեկավար Մարո Հակոբյան/ հանդիսատեսին ներկայացրեց Թումանյանի հեքիաթների մի հետաքրքիր ծաղկաբույլ: Ներկայացումն ու փառատոնի առաջին օրը ավարտվեց հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո: <<ՆՌԱՆ ՀԱՏԻԿԸ >>շարունակվում է………

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են