Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ ԱԺ գիտության, կրթու-թյան, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի մշտական հանձնաժողովը հայտարարել էր << Փարաջանովի հետադարձ լույսը>> խորագրով ծրագիր, որը նվիրվում է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին: Ծրագրին մասնակցել են ՀՀ և ԼՂՀ արվեստի և հանրակրթական և ավագ դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները, ովքեր հանձնախմբի քննարկմանը ներկայացրել են ամենաբարդ ժանրում կատարած իրենց նկարչական և գրաֆիկական աշխատանքները, կոլաժներ և այլն: Ծրագրի նպատակն է պատանիներին հնարավորություն ընձեռել խորացնել ավանգարդ արվեստի ընկալման հմտությունները, զարգացնել նրանց ազատ ստեղծագործելու կարողությունը, մտածողությունը: Հոկտեմբերի 10-ին Երևանի Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում տեղի ունեցավ << Փարաջանովի հետադարձ լույսը>> խորագրով մրցույթի երևանյան փուլը: Այս փուլում ներկայացվեցին Երևանի 11 ավագ դպրոցների աշակերտների 69 աշխատանք: Երևանյան փուլի աշխատանքները դիտեցին և գնահատեցին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ԻԱԿ փորձագետ, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի փորձագետ Մարինե Հակոբյանը: Պարոն Դավթյանն իր խոսքում նշեց, որ մրցույթի << Փարաջանովի հետադարձ լույսը>> խորագիրը խորհրդանշական է, քանի որ մեծ արվեստագետն ազատ և անկաշկանդ է իր ստեղծագործական դրսևորումների մեջ: Նա նշեց, որ բոլոր մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր, իսկ լավագույն աշխտանքները կներկայացվեն հանրապետական մրցույթին: Չնայած բոլոր աշխատանքները տպավորիչ և գեղեցիկ էին՝ ներկայացված աշխատաքներից ընտրվեցին 12 լավագույնները: Հյուրերը շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին՝ հետաքրքրիր և չկրկնվող աշխատանքների, իսկ գրադարանի տնօրինությանը՝ հյուրընկալ տանիք տրամադրելու և ջերմ մթնոլորտ ստեղծելու համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են