Նառա Ահարոնյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը


   2014թ-ի հոկտեմբերի 4-ին Ավ. Իսահակյանի ԿԳ-ում, <<Հանդիպման վայրը գրադարան>> խորագիրը կրող միջոցառումների շրջանակում, տեղի ունեցավ Նառա Ահարոնյանի հեքիաթային աշխարհ ներկայացնող գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, ինչպես նաև նկարչուհու վրձնին պատկանող մեծ քանակությանբ մանկական գրքեր և հանդեսներ: Դահլիճի միջոցառմանը զուգահեռ, ԿԳ-ի այգում՝ մեծ էկրանին, ցուցադրվում էր Նառա Ահարոնյանի աշխատանքների հիման վրա՝ հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի կողմից պատրաստված տեսաֆիլմը: Նկարչուհուն հանդիսատեսին ներկայացրեց դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը: Ցուցահանդեսի առթիվ Նառա Ահարոնյանին շնորհավորեցին բանաստեղծ Շանթ Հովհաննիսյանը, ով <<իր տաղանդավոր ընկերոջը պոետական և նորանոր պառնասի բարձունքներ>> մաղթեց: Ջերմ խոսքերով նկարչուհուն ողջունեցին տաղանդավոր նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը, նկարիչ Հովնան Սարգսյանը: Տպավորված հանդիսատեսներից գրադարանագետ Վիոլետա Մինասյանը, չկարողանալով զսպել իր էմոցիաները, ասաց.<< Ահա թե որտեղ է թաքնված գրաֆիկայի ռոմանտիկան>>: Տաղանդավոր նկարչուհուն շնորհավորանքի ու գնահատանքի խոսքեր ասաց նաև ԿԳ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Հուզված ու ջերմ խոսքերից շոյված նկարչուհին՝ Նառա Ահարոնյանը, միջոցառման ավարտին հանդես եկավ շնորհակալական խոսքով :

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են