Թիվ 71 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտների այցն Իսահակայան գրադարան


   Սեպտեմբերի 27-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի մանկական գրականության բաժնի հյուրերն էին Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները: Մանկական բաժնի վարիչ Արմինե Պետրոսյանը նրանց համար կազմակերպեց <<Հայկական Այբուբեն>> և ԿԳ-ի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի կողմից պատրաստած, Կոմիտասի 145-ամյակին նվիրված <<Կոմիտաս>> տեսաֆիլմի ցուցադրություն: Ֆիլմերի դիտումից հետո երեխաները մասնակցեցին ԿԳ-ի <<Վերականգնենք հայկական ժողովրդական խաղերը>> ծրագրին, որի շրջանակներում սովորեցին և խաղացին հայկական ժողովրդական խաղեր (<<Համրախաղ>>, <<Հանելուկախաղ>> և << Առածանի>>): ԿԳ-ի տնօրինությունը դասարանին նվիրեց գրքեր՝ դասարանական գրադարանի ստեղծման համար: Ակտիվ մասնակցության համար աշակերտներից յուրաքանչյուրը ստացավ խրախուսական նվեր՝ գրքի տեսքով: Այնուհետև երեխաները մեծ հետաքրքրությամբ շրջեցին գրադարանում, ծանոթացան գրադարանի բաժինների հետ: Ամերիկյան անկյան բաժնի վարիչ Լիլիթ Խլոպուզյանը աշակերտներին ներկայացրեց 3D տպիչը և ցույց տվեց, թե ինչպես կարելի է սարքի միջոցով ստանալ տարբեր առարկաներ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են