«Մտորումներ» խորագիրով ցերեկույթ


    Հոկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի կունենա «Մտորումներ» խորագիրը կրող ցերեկույթ: Կներկայացվեն մոսկվայաբնակ մանրանկարիչ, քանդակագործ, դիզայներ, ՌԴ և ՅՈւՆԵՍԿՕ-ի նկարիչների միության անդամ Աստղիկ Հակոբյանի գեղանկարչական աշխատանքները, հեղինակային հագուստները և երիտասարդ գրողների գրական ակումբի համահիմնադիր Ջենի Բալյանի գրական ստեղծագործությունները:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են